Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մեկնեց Լիբանան
Ապրիլի 21-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը միասնական աղոթք կատարեցին Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջեւ:
Կեսօրին Ամենայն Հայոց Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այնուհետեւ հոգեհանգստյան արարողություն կատարեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Նույն օրը, ավարտելով իր այցը, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մեկնեց Բեյրութ (Լիբանան):