Մայր Տաճար կբերվի Ս. Գրիգոր Նարեկացու մասունքը

Մայր Տաճար  կբերվի Ս. Գրիգոր Նարեկացու մասունքը 11.10.2012
Մայր Տաճար կբերվի Ս. Գրիգոր Նարեկացու մասունքը

Հոկտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է  Սրբոց Թարգմանչաց տոնը: Տոնի  նախորդ օրը` հոկտեմբերի 12-ին` երեկոյան ժամերգության ընթացքում (ժամը 17.30), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատնից առաջին անգամ դուրս կբերվի Սբ. Գրիգոր Նարեկացու մասունքը: Հրավիրում ենք բոլոր հավատացյալ հայորդիներին մասնակցելու նախատոնակի արարողությանը և ստանալու սրբազան մասունքի օրհնությունը: