Մայր Տաճար կբերվեն Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները

Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս եւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:

Տոնի առիթով դեկտեմբերի 3-ին, ժամը 1730-ին, հընթացս երեկոյան ժամերգության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հանդիսավորապես Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն Մայր Աթոռի Գանձատանը պահվող սբ. Թադեոս եւ սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:

 

Դեկտեմբերի 4-ին, ժամը 1030-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, առաքյալների տոնի առիթով, կմատուցվի Սուրբ Պատարագ:

 

Սիրով հրավիրում ենք մասնակցելու տոնախմբությանը եւ աղոթք ու խոնարհում բերելու առաքյալների սուրբ մասունքներին: