Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել են Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել են Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները  20.08.2015
Սկսվել են Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները

     
Օգոստոսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեցին Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները: Երեկոյան ժամերգությունից հետո ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին` փակվելով շղարշե ծածկոցով: Այսուհետ ամեն օր` մինչև Մյուռոնօրհնեքը, երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի ձիթայուղի օրհնության աղոթք:

     Այս տարի Մյուռոնօրհնությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու նվիրական սրբություններով կօրհնի սրբալույս Մյուռոնը: Ապա նոր օրհնված Մյուռոնը կբաշխվի Հայ Եկեղեցու բոլոր թեմերին: