Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի հոգեհանգստյան արարողություն
Հունիսի 27-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հավարտ Ս. Պատարագի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն, հունիսի 18-19-ի գիշերը, Մարտակերտի Չայլուի հատվածում արձանագրված դատապարտելի միջադեպի` ադրբեջանական դիվերսիոն հարձակման արդյունքում զոհված չորս հայ զինվորների համար:
Հրավիրում ենք մեր ժողովրդին աղոթակից լինելու Հայրենիքի պաշտպանության համար քաջաբար զոհված մեր զավակների համար, նաեւ առ Աստված հայց բարձրացնելու միջադեպի արդյունքում վիրավորված մեր զինվորների բարի ապաքինման եւ մեր ժողովրդի ու աշխարհի խաղաղ կյանքի համար: