Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանները Զատկական Պատարագ կմատուցեն աշխարհասփյուռ տարբեր թեմերում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հիսուս Քրիստոսի Հարության հրաշափառ տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբաններ` սրբազան եւ հոգեշնորհ հայրեր, սբ. պատարագ կմատուցեն Երուսաղեմի, Կոստանդնուպոլիսի, Դամասկոսի, Հոլանդիայի, Միլանի հայկական եկեղեցիներում եւ աշխարհասփյուռ հայ հավատացյալներին կփոխանցեն Ամենայն Հայոց Հայրապետի պատգամն ու օրհնությունը:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Երուսաղեմ կմեկնեն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Դերենիկ վրդ. Դավթյանը եւ Տ. Թորգոմ աբղ. Տոնիկյանը: Կոստանդնուպոլսում սբ. պատարագ կմատուցի Տ. Ներսես արք. Պոզապալյանը, Դամասկոսում` Տ. Տարոն եպս. Ճերեճյանը, Հոլանդիայի հայոց եկեղեցում Տ. Ղուկաս աբղ. Զաքարյանը, Միլանում` Տ. Վազգեն աբղ. Նանյանը: