Մայր Աթոռում ստեղծվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ
Մայր Աթոռում ստեղծվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ:
Հուլիսի 10-ից հայրապետական տնօրինությամբ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն է նշանակվել Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: