Մայր Աթոռում կբացվի «Ռուբեն Սևակ» թանգարանը
Սեպտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և թանգարանի ֆրանսահայ բարերար Հովհաննես Չիլինգիրյանի մասնակցությամբ տեղի կունենա Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացումը:
18-րդ դարում կառուցված Ղազարապատ կոչվող շենքում տեղակայված թանգարանը հիմնանորոգվել է տիար Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ: Թանգարանում ցուցադրվելու են տիար Չիլինգիրյանի կողմից Մայր Աթոռին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավ, ինչպես նաև` նահատակ նշանավոր մտավորական Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ, հայ արվեստի արժեքավոր գործեր, արևմտահայ նկարիչների հավաքածուներ:
Սիրով հրավիրում ենք լրատվամիջոցներին` լուսաբանելու մշակութային այս կարևոր իրադարձությունը: