Հրատարակվել է «Ավետարանի գործող անձինք» աստվածաշնչագիտական բառարան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը եւ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը լույս են ընծայել «Ավետարանի գործող անձինք» աստվածաշնչագիտական բառարան` աշխատասիրությամբ Մայր Աթոռի միաբաններ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի եւ Տ. Շահե աբեղա Անանյանի:

Բառարանում ընդգրկված են Ավետարաններում հանդիպող անձնանունները, նշված են համապատասխան ավետարանական տեղիները, բերված են գրաբար եւ աշխարհաբար հատվածները:

Բառարանը հրատարակվել է մեկենասությամբ Վլադիմիր Ենգիբարյանի եւ Բելա Ժամգարյանի: