Հրատարակվել են 2016 թ. եկեղեցական օրացույցները

Հրատարակվել են 2016 թ. եկեղեցական օրացույցները 15.12.2015
Հրատարակվել են 2016 թ. եկեղեցական օրացույցները

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2016 թ. եկեղեցական օրացույցները:
     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2016 թ. պաշտոնական օրացույցը` կազմված Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից, բովանդակում է եկեղեցական տարվա մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Օրացույցի վերջնամասում տեղեկություններ են զետեղված Հայ Առաքելական Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ու թեմերի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության և պաշտոնեության մասին։
     Լույս է տեսել նաև 2016 թ. սեղանի օրացույցը: Ամենօրյա ժամատախտակներին զուգահեռ այն բացատրություններ է տալիս բոլոր տոների և սրբոց հիշատակության օրերի վերաբերյալ: