Հունիս 29-ին` Վարդավառ, Պայծառակերպություն մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի Հունիս 30-ը` Մեռելոց
Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որ խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս« Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Թաբոր կոչված լեռան վրա:
Քրիստոսի պայծառակերպության մասին պատմում են ավետարանիչները (Մատթ. ԺԷ 1-13« Մարկ. Թ 1-12 եւ Ղուկ. Թ 28-36):
Հայ եկեղեցում Քրիստոսի Պայծառակերպությունը տոնվում է Զատկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում: Ժողովուրդն այն կոչում է նաեւ Վարդավառ:
Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է, երբ հավատացյալները Սուրբ Պատարագի ավարտին տոնի ավետիսը տանում են իրենց ննջեցյալներին: Նույն օրը եկեղեցիներում եւ շիրիմների վրա կատարվում են հոգեհանգստյան արարողություններ:
Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանձնարարական է տվել թեմակալ առաջնորդներին, որով թեմերի գերեզմանատներում հունիսի 30-ին կլինեն եկեղեցականներ` հոգեհանգստյան արարողություններ կատարելու համար: