Հունիսի 7-ը` Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտի օր
Հունիսի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է մեր հավատքի Հոր` սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքների գտնելու տոնը:
Այս առիթով հունիսի 6-ի լույս 7-ի գիշեր տեղի են ունենալու տարբեր եկեղեցական արարողություններ, մատուցվելու է Ուխտի Պատարագ: Եկեղեցին բաց է մնալու ողջ գիշեր:
Ստորեւ ներկայացվում է այդ օրվա եկեղեցական արարողությունների ժամանակացույցը.
6 հունիսի /ուրբաթ/
2330-ին – Խոր Վիրապի կանթեղից վառված ճրագը բերվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի /Տիգրան Մեծ պողոտայի կողմից հավատացյալների թափորը Խաչով, խաչվառներով ճրագի ուղեկցությամբ կշարժվի դեպի Տաճար/.
2345-ին - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում` Լուսավորիչ Հայրապետի մասունքների մոտ, կատարվելու է սրբազան մասունքներին նվիրված հատուկ արարողություն.
2400-ին - մատուցվելու է Սուրբ եւ Անմահ Պատարագ /ավարտին կբաժանվի Խոր Վիրապից բերված ճրագի լույսը/.
7 հունիսի /շաբաթ/
0600-ին - Առավոտյան ժամերգություն.
0900-ին - Արեւագալի ժամերգություն