Հունիսի 4-ին տեղի կունենա Երուսաղեմի նորընտիր Պատրիարքի գահակալության արարողությունը
Հունիսի 4-ին տեղի կունենա Երուսաղեմի նորընտիր Պատրիարքի գահակալության արարողությունը
Հունիսի 4-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում տեղի կունենա Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ գահակալության արարողությանը կմասնակցեն Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ ու Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ.Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: