Հունիսի 23-ը` Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օր

Այս տարի հունիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է Սուրբ Հովհաննես Մկրտչի աաեւ Սուրբ Աթանագինես Հայրապետի հիշատակը, որը Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է:

Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորեից տեսչությունը հրավիրում է ուխտագնացության: Առավոտյան ժամը 1000-ին Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի աաեւ Սուրբ Աթանագինես Հայրապետի մասունքները, ժամը 1100-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Անդաստանի կարգ աաեւ Սուրբ մասունքներով օրհնություն:

Սուրբ մասունքները հավատացյալների խոնարհության համար վանքում կմնանան մինչաաեւ երեկոյան ժամերգության ավարտըª ժամը 1800: