Հուլիսի 9-ը` Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր

Հուլիսի 9-ը` Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր

Այս տարի հուլիսի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է մեր հավատքի Հոր` սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարների գտնելու տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակով այս տոնը հռչակվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:

Այս առիթով հուլիսի 9-ին Խոր Վիրապից մայր եկեղեցի կբերվի Լուսավորչի կանթեղի խորհրդանշական լույսը և կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ:

Ժամը 1045-ին մայր եկեղեցում ամփոփված Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների առջև կկատարվի հանդիսավոր արարողություն ու կանթեղի վառում:

Ժամը 1100-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո եկեղեցու բակում կկատարվի մատաղօրհնություն: