Հովհաննավանք կտարվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը
Հովհաննավանք կտարվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը
Հուլիսի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, որը նաև Հովհաննավանքի (Արագածոտնի թեմ) ուխտի օրն է:
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից դուրս կբերվի և Հովհաննավանք կտարվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը: Պատարագի սրբազան արարողության ընթացքում հավատացյալները հնարավորություն կունենան համբուրելու սրբազան մասունքը և ստանալու սրբի օրհնությունը: