Հոգեհանգիստ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Մայիսի 19-ին Դամասկոսում գործող քրիստոնեական եկեղեցիների եպիսկոպոսներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Արարողությունից հետո Մայր Աթոռում ուխտավորաբար գտնվող բարձրաստիճան եկեղեցականները եւս աղոթք բարձրացրեցին Մեծ եղեռնի բյուրավոր նահատակների հոգիների հանգստության եւ խաղաղության համար:
Հոգեհանգստյան արարողությանն իրենց մասնակցությունը բերեցին նաեւ «Միասին», «Մուսալեռ» եւ «Հայ եկեղեցասիրաց» երիտասարդական կազմակերպությունները: