Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արեւմտյան թեմի Սրբոց Ղեւոնդեանց եկեղեցու օծման արարողությունը

Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արեւմտյան թեմի Սրբոց Ղեւոնդեանց եկեղեցու օծման արարողությունը 06.09.2010

Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արեւմտյան թեմի Սրբոց Ղեւոնդեանց եկեղեցու օծման արարողության համացանցային ուղիղ հեռարձակումը: Օծման արարողությունը կկատարի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցությամբ Հայաստանյայց Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների: Արարողությունը ուղիղ եթեր կհեռարձակվի շաբաթ օրը` սեպտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 15:00 (Հայաստանում` ժամը 3:00-ին, Գրինվիչի ժամանակից - 8 ժամ):

Նորաօծ տաճարում մատուցվող Հայրապետական Սուրբ Պատարագը, հանդիսապետությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ-ի եթեր կհեռարձակվի Կիրակի օրը` սեպտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 10:30 (Հայաստանում` ժամը 22:30-ին, Գրինվիչի ժամանակից - 8 ժամ):

Հեռարձակումները կարող եք դիտել հետեւյալ 2 կայքերում.

Արեւմտյան թեմի կայք`

http://www.armenianchurchwd.com/consecration

Արեւմտյան թեմի Ustream ալիք`

http://www.ustream.tv/channel/pontifical-visit-2010