Հերման Էհլերս՚ հիմնադրամի պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոկտեմբերի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ընդունեց Գերմանիայի ՙՀերման Էհլերս՚ քաղաքական հիմնադրամի ներկայացուցիչներին: Պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին նաև Գերմանիայի Շլեսվիգ-Հոլշտայն նահանգի մի խումբ պետական գործիչներ, համալսարանի պրոֆեսորներ և դպրոցների տնօրեններ, Հայաստան էր ժամանել` ծանոթանալու հայ ժողովրդի հոգևոր ժառանգությանը և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դերակատարությանը հայ ժողովրդի ինքնության պահպանության գործում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունելով հյուրերին` Հովակիմ եպիսկոպոսը նրանց հանգամանորեն ներկայացրեց Հայոց Եկեղեցու պատմությունն ու ավանդությունները: Սրբազան Հայրը մասնավոր անդրադարձ կատարեց Հայոց Ցեղասպանության տարիներին և Խորհրդային իշխանության շրջանին Հայ Եկեղեցու կրած դժվարություններին և այսօր հայ ժողովրդի կյանքում հոգևոր առաքելությունը լիարժեք իրականացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Հովակիմ Սրբազանը գոհունակությամբ ներկայացրեց նաև հոգևոր-եկեղեցական կյանքում Եկեղեցու կողմից ՀՀ անկախության շրջանին արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները` ընդգծելով, սակայն, որ բազում են ժամանակի մարտահրավերները և դրանց հաղթահարման գործում հոգևոր սպասավորները բազում անելիքներ ունեն:
Ի պատասխան պատվիրակության անդամների հարցումների` Սրբազանը նաև անդրադարձավ Հայոց Եկեղեցու հարաբերություններին Քրիստոնեական այլ Եկեղեցիների հետ: