Հանրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հանրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայիսի 28-ին` Հանրապետության տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր, որտեղ ներկա գտնվեց 1918թ. հերոսամարտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ դրեցին Սարդարապատի հուշահամալիրում, որից հետո Նորին Սրբությունն աղոթք բարձրացրեց առ Աստված` Մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար: Նույն օրը Մայր Տաճարում տոնի առիթով կատարվեց Հանրապետական մաղթանք: Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ եկեղեցականաց դասն աղոթեց Հայաստան աշխարհի խաղաղության, բարօրության և անսասանության համար: