Հանդարտության կոչ ժողովրդին
Մարտի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակի առիթով կոչով դիմել է ժողովրդին, որում ասվում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր անհանգստությունն է արտահայտում մարտի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղ գտած իրադարձությունների առիթով:
Մայր Աթոռը հորդորում է մեր ժողովրդի զավակներին հանդարտության եւ զսպվածության, զերծ մնալ ընդհարումներից, նպաստել կայունությանը, որպեսզի հնարավոր լինի խաղաղ պայմաններում երկխոսության ճանապարհով լուծում գտնել ստեղծված քաղաքական իրավիճակին»:
Ամենայն Հայոց Հայրապետը հանձնարարել է եկեղեցականներին այցելել տուժած անձանց հիվանդանոցում: