«Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը Մայր Աթոռում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 3-ին Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցավ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Արդեն երրորդ տարին է, որ այս առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվում է Մայր Աթոռում: 2011-2012 ուսումնական տարում օլիմպիադայի տարածաշրջանային և մարզային փուլերը հաղթահարեցին եւ հանրապետական փուլ ներկայացան ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 75 աշակերտներ: Օլիմպիադայի ավարտից հետո մասնակից աշակերտները Մայր Աթոռի միաբանների առաջնորդությամբ միասնաբար աղոթեցին Մայր Տաճարում, ինչպես նաեւ այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ: Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն հանրակրթական մյուս առարկաների հետ մրցանակաբաշխության ընթացքում: