Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ 10.11.2014
Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 11-ից 13-ը գումարվելիք Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները նոյեմբերի 10-ին, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ծաղկեպսակներ զետեղեցին հուշահամալիրի մոտ, ապա անմար կրակի առջև կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հայոց Եղեռնի նահատակների հոգիների խաղաղության համար: