Հայրապետական այց ԱՄՆ Արևելյան Հայոց թեմ

Հայրապետական այց ԱՄՆ Արևելյան Հայոց թեմ

     Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան Հայոց թեմ` հրավերով թեմակալ առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և թեմական խորհրդի:

     Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական-վարչական կառույցների ներկայացուցիչների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ: