Հայտարարություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հնդկաստանի Կալկաթայի Մարդասիրական ճեմարանին անհրաժեշտ է երաժշտության ուսուցիչ: Ճեմարանն ուսուցչին ապահովելու է սենյակով` իր բոլոր հարմարություններով, սննդով, բժշկական ծառայություններով եւ համապատասխան աշխատավարձով:

Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակի օրերից, ժամը 10:00-15:00 Գեւորգյան Հոգեւոր Ճեմարան, ք. Էջմիածին հասցեով:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք 51-71-80: