«Հայոց լեզու» առարկայի օլիմպիադա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 25-ին, ժամը` 1000-1300-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում տեղի կունենա «Հայոց լեզու» առարկայի օլիմպիադայի դպրոցական հանրապետական փուլը:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններից օլիմպիադային մասնակցելու են շուրջ 90 աշակերտներ, ովքեր մանկավարժների հետ նույն օրն այցելելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ:

Օլիմպիադայի արդյունքները հրապարակվելու են ապրիլի 26-ին: Մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա նույն օրը Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի հանդիսությունների դահլիճում:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ