Հայոց Ցեղասպանության ս. նահատակների սրբապատկերը կտարվի տարբեր եկեղեցիներ
Հայոց Ցեղասպանության ս. նահատակների սրբապատկերը կտարվի տարբեր եկեղեցիներ
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ժամանակ օծվեց սուրբ նահատակների պատկերը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ նահատակաց սրբապատկերը հավատացյալ ժողովրդի խոնարհումի և աղոթքի համար զետեղվել է Մայր Տաճարում:
Առաջիկա ամիս սրբապատկերը կփոխադրվի Մայր Աթոռի Ս. Հրեշտակապետաց եկեղեցի: Ի տես և ի օրհնություն հավատավոր հայորդիների` օգոստոսին այն կտարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, ապա Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներ: