Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկերը կտարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
Հայոց Ցեղասպանության սրբապատկերը կտարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
Սեպտեմբերի 8-ին` Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին` ժամը 10:30-ին, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների սրբպատկերը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռից կտեղափոխվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի հավատացյալ հայորդիների խոնարհման և աղոթքի համար:
Սրբապատկերը օծվել է սույն թվականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ժամանակ:
Սրբապատկերը մայր եկեղեցում կմնա մեկ ամիս: