«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում, մայիսի 9-ին տեղի է ունենալու ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Տիար Արմեն Աշոտյանի հրահանգով կազմակերպված «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը:

Օլիմպիադային մասնակցելու են ՀՀ մարզերից եւ ք. Երեւանից շուրջ 50 աշակերտներ: Օլիմպիադայի արդյունքները հրապարակվելու են հաջորդ օրը` մայիսի 10-ին, մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ընթացքում:

Օլիմպիադայի շրջանակներում, մայիսի 9-ին աշակերտները եւ մանկավարժները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ` ծանոթանալու ազգային սրբությունների բացառիկ նմուշներին:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ