Հայորդյաց տների հանդեսներ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
2011թ. դեկտեմբերի 26-29-ը ընկած ժամանակահատվածում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ թվով 7 հայորդյաց տները Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպեցին տոնական առանձին հանդեսներ:
Տեղեկացնում ենք, որ Հայորդյաց տների միասնական տոնական հանդեսը տեղի է ունենալու Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում 2012թ. հունվարի 12-ին, ժ. 1300-ին, 1530-ին և 1800-ին: Համերգին հրավիրված են մանկատների, անապահով ընտանիքների և հաշմանդամ երեխաներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների սաներ:
Տոնական հանդեսների ավարտին մասնակից երեխաներին կբաժանվեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տրամադրված յոթ հազար նվերներ:
Հրավիրում ենք մեր լրատվամիջոցներին լուսաբանելու այս միջոցառումը: