Հայորդյաց տան հիմնարկեք Վանաձորում
Օգոստոսի 30-ին, ժամը 11:00-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի կունենա Վանաձոր քաղաքի Հայորդյաց տան հիմնարկեքի արարողությունը:
Արարողությանը ներկա են լինելու հայորդյաց տան բարերարներ Տեր եւ Տիկին Սարգիս եւ Հռութ Բեդեւյանները, ազգային բարերարներ, ուխտավորներ եւ հյուրեր:
Սիրով հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին` լուսաբանելու հիմնարկեքի արարողությունը:
Լրագրողների համար նախատեսված մեքենան Վանաձոր կմեկնի օգոստոս 30-ին, առավոտյան ժամը 850-ին, Արամ Խաչատրյան համերգասրահի առջեւից: