Համաշխարհային կրոնների ներկայացուցիչների հավաք Ասսիսիում

Համաշխարհային կրոնների ներկայացուցիչների հավաք Ասսիսիում Հոկտեմբերի 28-ին, Ասսիսիում (Իտալիա) Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու նախաձեռնությամբ տեղի ունեցավ համաշխարհային կրոնների ներկայացուցիչների հավաք` <<Մտորումների, երկխոսության և աղոթքի օր>> խորագրով: Հավաքին մասնակցում էին տարբեր կրոնների և Եկեղեցիների ավելի քան երեք հարյուր ներկայացուցիչներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հանդիպմանը մասնակցեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեցին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: