Համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարը շարունակում է իր աշխատանքը
Սեպտեմբերի 6-ին Համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարը շարունակեց իր աշխատանքը: Առավոտյան աղոթքի էկումենիկ արարողության ավարտին սուրբգրային ընթերցվածքի շուրջ քարոզեց Միլանի արքեպիսկոպոս, կարդինալ Դիոնիջի Տետտամանցին:
Համագումարի երկրորդ օրվա թեման էր «Քրիստոսի Լույսը եւ Եվրոպան»: Ռումինիայի մշակույթի եւ կրոնից գործոց նախարարը համագումարի մասնակիցներին ներկայացրեց Ռումինիայի վարչապետ Կալին Պոպեսկու-Տարիչանի ողջույնի խոսքը: Օրվա հիմնական բանախոսն էր Եվրահանձնաժողովի ղեկավար Մանուել Բարոզոն: Եվրոպայի եւ եվրոպական տարբեր գործընթացների շուրջ իր մտորումները ներկայացրեց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը:
Թեմայի շուրջ բանախոսեցին նաեւ Տիրանայի եւ Համայն Ալբանիայի արքեպիսկոպոս Անաստասիոսը եւ Անգլիկան Եկեղեցուց` Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարտրեսը:
Պլենար նիստից հետո Հայ Եկեղեցու պատվիրակները մասնակցեցին խմբակային քննարկումներին, որոնք ընթացան «Եվրոպա. մասնակցություն Եվրոպայի կառուցմանը», «Կրոններ. լինելով Եվրոպայի քաղաքացի եւ հավատացյալ» եւ «Արտագաղթ. արտագաղթը եւ Եկեղեցիները` առիթ եւ մարտահրավեր Եվրոպայի միության եւ վերանորոգման» թեմաներով: