Համաեվրոպական Երրորդ Էկումենիկ Համագումարի երիտասարդ ներկայացուցիչների հավաք Շվեյցարիայում
Հուլիսի 27-30-ը Շվեյցարիայի Ս. Մորիս քաղաքում տեղի կունենա սեպտեմբեր ամսին Ռումինիայի Սիբիու քաղաքում նախատեսվող Համաեվրոպական Երրորդ Էկումենիկ Համագումարի երիտասարդ ներկայացուցիչների հավաքը, որին կմասնակցեն 35 ներկայացուցիչներ եվրոպական երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին կմասնակցեն Մայր Աթոռի փոխդիվանապետ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի աշխատակցուհի օրիորդ Գայանե Ալեքսանյանը:
Ժողովի ընթացքում նախատեսվում են Համաեվրոպական Երրորդ Էկումենիկ Համագումարին երիտասարդների մասնակցության ձեւաչափի եւ նրանց հուզող արդի խնդիրների վերաբերյալ քննարկումներ եւ զեկուցումներ: