Համագործակցության համաձայնագիր` Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սանկտ Պետերբուրգի Ուղղափառ հոգևոր ակադեմիայի միջև

Համագործակցության համաձայնագիր` Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սանկտ Պետերբուրգի Ուղղափառ հոգևոր ակադեմիայի միջև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի (Ատվածաբանական համալսարան) և Սանկտ Պետերբուրգի Ուղղափառ հոգևոր ակադեմիայի միջև այս ուսումնական տարվա սեմին կնքվել է համագործակցության համաձայնագիր:
Ինը կետից բաղկացած համաձայնագիրը վերաբերում է կրթական, գիտական, հրատարակչական, մեթոդական ծրագրերի զարգացմանը: Համագործակցության շրջանակներում տեղի կունենան ուսանողների և դասախոսների փոխանակումներ, գիտատեխնիկական նոր ուսումնական մեթոդների ներդրում:
Առաջիկա օրերին Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ակադեմիայի գրադարանի բացման արարողությանը: Այցի ընթացքում Գևորգ վարդապետը ակադեմիայի ռեկտոր Ամբրոսիոս եպիսկոպոսի կքննարկի համագործակցության առաջիկա ձեռնարկները:
Առաջիկային ծրագրվում է միջբուհական համագործակցության համաձայնագրեր կնքել նաև Անգլիայի, Նորվեգիայի, Ավստրիայի և Իտալիայի հոգևոր հաստատությունների հետ: