Հաղորդագրություն Միջազգային Էկումենիկ 14-րդ համագումարը Բոսեի վանքում

Սույն թվականի սեպտեմբերի 14-20-ը Բոզեի վանքում (Իտալիա) տեղի է ունենալու 14-րդ Միջազգային էկումենիկ կոնֆերանսը` նվիրված Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաքելությանը եւ Նիկոլաս Կաբասիլասին:

Այդ կոնֆերանսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելու է Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը:

Կոնֆերանսը կազմակերպվել է Բոզեի վանքի ղեկավարության կողմից, որին իրենց մասնավոր աջակցությունն են բերել Տիեզերական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքությունները:

Կոնֆերանսը բաղկացած է երկու գիտաժողով-նստաշրջաններից: Կոնֆերանսի նպատակն է առավել խոր գիտելիքներ հաղորդել Հույն եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների մասին, ինչպես նաեւ սերտացնել բարեկամական հարաբերությունները եկեղեցիների միջեւ: