ՀՆԴԿԱՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱԼԿԱԹԱՅԻ ԿԱԹՈԼԻԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՀԵՏ

Հուլիսի 13-ին Կալկաթայի Կաթոլիկ եկեղեցու Արքեպիսկոպոսական նստավայրում Գերապատիվ Ղուկաս արք. Սարքարը ընդունեց հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ` Հոգեշնարհ Հայր Խորեն Հովհաննիսյանին:

Ողջունելով Հնդկահայոց հոգեւոր հովվին` Գերապատիվ արքեպիսկոպոսն իր ուրախությունը հայտնեց, որ բազմադարյա հարաբերությունները երկու քույր եկեղեցիների միջեւ բարեկամական ջերմ զգացումներով շարունակվում են` ամրապնդվելով նոր համագործակցություններով, ինչպես նաև հետաքրքրություն հայտնեց հնդկահայ համայնքի, գործող եկեղեցիների եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի մասին:

Երկու կողմերը փոխադարձ բարեկամական հարաբերություններ հաստատեցին` հետագայում սերտորեն համագործակցելու նպատակով, ինչպես նաեւ հաջողություններ մաղթեցին միմյանց` Տիրոջ օգնականությունը հայցելով երկու քույր եկեղեցիների համար: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: