ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 8-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խիդիր Սապարլիեւին:
Այս առիթով Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց դեսպանին եւ ցանկացավ նորանոր հաջողություններ հետագա ծառայության մեջ:
«Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն է»,-ասաց դեսպանն իր պատասխան խոսքում` նշելով, որ լավ տպավորություններով է մեկնում Հայաստանից:
Հանդիպմանը խոսվեց հայ-թուրքմենական հարաբերությունների եւ երկու երկրների միջեւ առկա համագործակցության մասին: