ՀՀ ԱԺ նախագահի և ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի խոսնակի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

ՀՀ ԱԺ նախագահի և ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի խոսնակի այցը  Մայր Աթոռ Ս. Էջմիածին 20.09.2013
ՀՀ ԱԺ նախագահի և ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի խոսնակի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

  Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի խոսնակ Ջոն Փերեզի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ողջունեց ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ           Կալիֆորնիայի Նահանգային ժողովի միջև ձևավորվող համագործակցությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց նաև Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամներին` 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Կալիֆորնիայի հայ համայնքի կյանքին և նրա կարևոր ներդրմանը նահանգի զարգացման գործում:

   Իր հերթին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի խոսնակ Ջոն Փերեզը շնորհակալություն հայտնեց հայոց հոգևոր կենտրոնում ջերմ ընդունելության համար` իր խոսքում մասնավորապես անդրադառնալով այցի նպատակին և Հայ Եկեղեցու դերակատարությանը համայն հայության կյանքում: