ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տարվույս հուլիս 13-ին, Փարիզ-Երեւան չվերթով Հայրենիք կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ցկյանս նախագահ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազգային բարերար լուսահոգի Ալեք Մանուկյանի եւ նրա կողակից Մարի Մանուկյանի մարմինները, որ հանգչում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների Դիթրոյթ քաղաքում:

Մեծանուն հայորդիների մարմինների ամփոփման արարողությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հուլիս 17-ին, ժամը 10.00-ին, եւ աճյունները կզետեղվեն իրենց բարերարությամբ կառուցված Գանձատան առջեւ: Հուղարկավորությունը կկատարվի պետական բարձր պատիվներով եւ եկեղեցական ծիսակարգով` հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի, պետական բարձրաստիճան այրերի, հանգուցյալների զավակների եւ ընտանիքի անդամների ու բարեպաշտ հավատացելոց:

Մինչ այդ հոգելույս բարերարների մարմինները կտեղադրվեն Սուրբ Գայանե վանքում, ուր հավատացյալ հայորդիք կարող ե ն իր ենց աղոթքն ու հարգանքը մատուցել:

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի. Ամէն»: