ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 11-ին, Ս. Թարգմանչաց տոնին, ժամը 10.30-ին, Ս. Պատարագ կմատուցվի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: Պատարագիչն է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Ս. Թարգմանչաց տոնի առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից կրկին դուրս կբերվի 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.):

Ս. Ավետարանը ժամը 10.30-16.00 կգտնվի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում եւ ուխտավոր հայորդիներին հնարավորություն կընձեռվի համբուրելու այն եւ օրհնություն ստանալու Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանից: