ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 500-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Հոկտեմբերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը շարունակեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հոլանդիայի հայոց հոգեւոր հովվության կողմից Հայկական տպագրության հիմնադրաման 500-ամյակի առիթով կազմակերպված գիտաժողովը` նվիրված Ամստերդամի «Սուրբ Էջմիածին» եւ «Սուրբ Սարգիս Զորավար» հայկական տպարանի հիմնադրմանը(1660) եւ գործունեությանը:
Առաջին նիստը, որը նախագահում էին Հ. Լեւոն Պողոս Զեքիյանը եւ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, սկվեց Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի զեկույցով` «Վանանդեցի հրատարակիչների նպաստը հայ տպագրությանը»: Այնուհետեւ լսվեցին Ռենե Բեքյուի (Հոլանդիա) «Ամստերդամի տարալեզու հրատարակությունները 1620-1720 թթ. հայկական եւ հրեական հրատարակությունների համեմատական», Մանյա(Էռնա) Շիրինյանի` «Յաղագս առաքինութեանց» երկի հայերեն թարգմանության առաջին` ամստերդամյան հրատարակությունը», Արմեն Տեր-Ստեփանյանի` «Առաքել Դավրիժեցու նորահայտ փիլիսոփայական երկը» եւ Գայանե Պողոսյանի` «Ամստերդամի հայկական տպարանի բնագիտական հրատարակությունները» թեմաներով զեկույցները:
Երկրորդ նիստը նախագահում էին Տ. Ներսես ավագ քահանա Ներսիսյանը եւ Գրիգոր Բրուտյանը: Ներկայացվեցին հետեւյալ զեկույցները. Հ. Լեւոն Զեքիյան` «Տպագրության արվեստը որպես գործոն եւ մղիչ Հայոց վաղաժամ հարաբերակցության ու կենսունակ շփման Արեւմտյան Եվրոպայի արդիականացման շրջափուլին հետ», Արփենիկ Ղազարոսյան` «Հայ ձեռագրային ավանդների շարունակությունն ամստերդամյան հրատարակություններում», Ռուբեն Գալչյան` «Ամստերդամի «Աշխարհացոյց» քարտեզը», Նորայր Պողոսյան` «Հայերեն հնատիպ գրքի հիշատակարանների լեզուն», Տ. Տաթջ վարդապետ Հակոբյան` «Ամստերդամի Հայկական տպագրության դերը ժանամակի հոգեւոր-մշակութային կյանքում»:
Վաղը` հոկտեմբերի 9-ին, ժամը 1030-ին, գիտաժողովի շրջանակներում Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի Ամստերդամում տպագրված հայ հնատիպ գրքերի եւ այնտեղ գրված հայերեն ձեռագրերի ցուցահանդես` «Սուրբ Էջմիածնի լույսն Ամստերդամի հայոց տպարանից» խորագրով:
Նույն օրը գիտաժողովի մասնակիցները կմեկնեն Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցի, որտեղ կկատարվի հոգեհանգստյան պաշտոն հայ տպագրիչների հոգիների հանգստության համար: Երեկոյան, Կամերային ազգային երաժշտության տանը, մասնակցությամբ Հայաստանի կամերային նվագախմբի, տեղի կունենա դասական երաժշտության համերգ: