ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի հունվարի 23-28-ը Բուդապեշտում /Հունգարիա/ կայացել է Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի կողմից կազմակերպված` «Արի, Սուրբ Հոգի, բուժիր եւ հաշտեցրու Եվրոպան, Քրիստոսի լույսով լուսավորիր ամբողջ մարդկությանը» խորագիրը կրող ժողովը: Ժողովի օրակարգում քննարկվել են հետեւյալ հարցերը.

1. Եկեղեցին եւ իր բուժիչ առաքելությունը Եվրոպայում.

2. Եկեղեցին եւ իր հաշտեցնող առաքելությունը Եվրոպայում.

3. Եվրոպան եւ հավատքի նորոգությունը. վառվող լույս խավարում.

4. Եվրոպան եւ ազգությունները. Քրիստոսի լույսը տարածվում է բոլորիս վրա:

Ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացրել է Հունգարիայի եւ Չեխիայի հայոց հոգեւոր հովիվ հոգեշնորհ Տ. Բարսեղ վրդ. Փիլավչյանը: