ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի նոյեմբերի 2-3-ը Մոսկվայում կկայանա միջազգային խորհրդակցություն` «Միջազգային քրիստոնեական դիակոնիայի միջոցները» խորագրով: Հանդիպումը կազմակերպվել է Մոսկվայի Պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Արեւելյան Եվրոպայի գրասենյակի եւ «Եկեղեցիների համատեղ գործունեություն» (Action Churches Together) կազմակերպության ջանքերով, որը համախմբելու է 25-30 ներկայացուցիչների ԵՀԽ անդամ եկեղեցիներից, Կլոր Սեղաններից, Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի այս հարցում մասնագիտացված կազմակերպություններից եւ ԱՄՆ-ից, որոնք ակտիվորեն ներգրավված են եկեղեցիների հասարակական ծառայության մեջ:
Խորհրդակցությունը տեղի է ունենալու Դանիլով վանքում` Մոսկվայի Պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժնում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց այդ խորհրդակցությանը մասնակցելու են Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հոգեշնորհ Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը եւ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն պարոն Կարեն Նազարյանը: