ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ
ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
tel/fax: (374 264) 3 00 38
e-mail: gavartem@ yahoo.com

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

22 մայիսի 2010թ.

Մայիսի 22-ին Գեղարքունյաց թեմի Մեծ Մասրիկ համայնքում հանդիսապետությամբ թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի տեղի ունեցավ նոր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:

Գյուղը հնագույն բնակավայր է: Նշանավոր է եղել հատկապես XVI-XVII դարերում, երբ դարձել է Մելիք Շահնազարյանների իշխանական նստավայրը: Գյուղը հայտնի է նաեւ հնագույն գեղաքանդակ խաչքարերով:

Խորհրդային շրջանում գյուղի բնակիչների զգալի մասը կազմել են ադրբեջանցիները: 1990-ականների վերջերին գյուղը համալրվել է Ադրբեջանից ներգաղթած հայերով: Այսօր բնակչության թիվը կազմում է մոտ 4 000 հոգի:

Եկեղեցու շինարարությունը իրականացվում է ազնիվ բարերարությամբ տիար Արարատ Ասատրյանի, որը ծնունդով այս գյուղից է: Ճարտարապետական նախագծի հեղինակն է Ռաֆիկ Հերգնյանը: