ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնոդարան Արմավիրի թեմի
հեռ./ֆաքս 0237 22101
էլ. փոստ.

[email protected]

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած ռուս նշանավոր աղանդագետ Ալեքսանդր Դվորկինը մայիսի 4-ին հանդիպում ունեցավ Արմավիրի թեմում:

Ալեքսանդր Դվորկինի դասախոսության ծրագրում նախատեսված էր հանդիպում Արմավիրի թեմի հոգեւոր սպասավորների հետ: Սակայն թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի նախաձեռնությամբ հրավիրվել էին նաեւ քաղաքի հայ եկեղեցու պատմության ուսուցիչներ, երիտասարդներ: Աշխարհի տարբեր կողմերում աղանդավորական բազմաթիվ ուղղվածությունների ակտիվ գործունեությամբ միայն խաթարվում են շատ ու շատ անմեղ մարդկային հոգիներ, շեղվում նրանց կյանքի բնականոն ընթացքը, ուստի Սրբազան Հոր հավաստմամբ ինչպես ամենուր, Հայաստանում էլ գործող ժամանակակից աղանդների զոհերն են դառնում թե դպրոցահասակներ, թե երիտասարդներ եւ թե տարեցներ:

Դասախոսությունը սկսվեց տերունական աղոթքով: Այնուհետեւ Սրբազան Հայրը ներակայցրեց դասախոսության թեման եւ շնորհակալություն հայտնեց Դվորկինին Արմավիրի թեմում հանդիպում ունենալու առիթով: Իսկ Ալեքսանդր Դվորկինին եւ նրա գործունեությանը ներկաներին ծանոթացրեց Մայր Աթոռ Սուբ Էջմիածնի միջեկեղցական հարաբերությունների բաժնի աշխատակից Դավիթ սարկավագը: Ներկաները մեծ սիրով ունկընդրեցին Դվորկինի դասախոսությունը եւ որպես աղանդագետի փորձեցին իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ լսել նրա կարծիքը: Ավարտին բոլորը հայտնեցին իրենց մեծագույն շնորհակալությունը Ալեքսանդր Դվորկինին` շատ կարեւոր եւ օգտակար համարելով դասախոսությունը:

Առաջնորդարան
Արմավիրի թեմի