ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության հետ համագործակցաբար Գյումրի քաղաքի 40 դպրոցներում իրականացրեց օլիմպիադա «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայից:

Շիրակի Թեմի Առաջնորդ Տ. Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ կազմակերպված օլիմպիադայի առաջին փուլին մասնակցեցին 6-րդ եւ 7-րդ դասարանների աշակերտները, որոնցից լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները մայիսի 14-ին մասնակցեցին համաքաղաքային փուլին:

Երեխաների գիտելիքներն ու ստեղծագործական ունակությունները վերհանելուն միտված աշխատանքների արդյունքում հաղթող ճանաչվեցին 6-րդ եւ 7-րդ դասարանների երեքական աշակերտներ, ովքեր մայիսի 20-ին Գյումրի քաղաքի տարբեր դպրոցներից ներգրավված աշակերտների ուժերով կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթի շրջանակներում պարգեւատրվեցին` համապատասխանաբար արժանանալով 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի մրցանակների:

Քրիստոնեական Դաստիարակության կենտրոն