ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 12-ին` կիրակի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով կկատարվի Ջրօրհնեքի արարողություն: Արարողությունից հետո օրհնված ջուրը կբաժանվի հավատացյալներին:
Ս. Պատարագի սկիզբը ժամը 1100-ին:
Հոկտեմբեր ամսվա կիրակի օրերին Ջրօրհնեքի արարողություններ կկատարվեն նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի բոլոր եկեղեցիներում: