Կլոր սեղան-քննարկում` «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում

Կլոր սեղան-քննարկում` «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում 20.03.2015
Կլոր սեղան-քննարկում` «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցաբար, ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ, 2010 թվականից սկսյալ՝ իրականացնում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որի նպատակն է դպրոցներում թեմերի քահանաների հետ ծնողական և աշակերտական հանդիպումների միջոցով ուղենշել ընտանիքների առջև ծառացած արդի հիմնախնդիրների հաղթահարման հոգևոր ուղիները:

Ծրագրի շրջանակներում՝ հինգերորդ փուլի մեկնարկին ընդառաջ, մարտի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գևորգ Զ Չորեքչյան» կենտրոնի դահլիճում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում՝ Ազգային ժողովի, ՀՀ Կրթության և գիտության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ Ոստիկանության, ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միացյալ Ազգերի Կազմակերպության, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի և ընտանեկան խնդիրներով զբաղվող հասարակական կառույցների և հիմնադրամների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ներկայացվեցին զեկուցումներ «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի, ընտանեկան հիմնախնդիրներին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների, պետության կողմից այս ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Քննարկումների արդյունքում կլոր սեղանի մասնակիցներն արծարծված նյութերի շուրջ որոշեցին ներկայացնել համագործակցության գրավոր առաջարկներ, որոնց կիրառության գործնական արդյունքները քննության կառնվեն աշնանը կայանալիք համաժողովին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն