Կլոր սեղանների ժողով Մակեդոնիայում
Մայիսի 14-17-ը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում տեղի ունեցավ ԵՀԽ Եվրոպական էկումենիկ Կլոր սեղանների ժողովը:
Ժողովին մասնակցում էին Եվրոպական շուրջ քսան երկրների Կլոր սեղանները ներկայացնող երեսունհինգ մասնակիցներ: Ժողովին զեկույցով հանդես եկավ Հայաստանյան Կլոր սեղանի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:
Քառօրյա հավաքի ընթացքին քննարկվեցին Եվրոպական էկումենիկ Կլոր սեղանների կողմից իրականացվող սոցիալական, դիակոնիկ եւ զարգացման ծրագրերը, լսվեցին ցեկուցումներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թրաֆիկինգի, խաղաղության ու հաշտեցման ոլորտներում Եվրոպական եկեղեցիների եւ Կլոր սեղանների տարած աշխատանքի մասին:
Հաջորդ ժողովը որոշվեց անցկացնել 2009 թվականի հոկտեմբերին Հայասնանում: